Հանրայինն ու Ազատությունը չեն անդրադարձել աղմկահարույց միջադեպին

Հանրային հեռուստաընկերությունն ու Ազատություն ռադիոկայանը չեն անդրադարձել Ազգային ժողովի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին։ Որոշ լրատվականներ տեսանյութ էին տարածել, որտեղ ոստիկանները լրագրողներին թույլ չէին տալիս ԱԺ-ի բակում տեսանկարահանում իրականացնել՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը։  Այս երկու լրատվամիջոցները, սակայն, չեն անդրադարձել միջադեպին։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար նկատում է, որ այս երկու լրատվամիջոցը խնդրահարույց թեմաները շրջանցում են՝ իշխանություններին հաճոյանալու ու դրական լույսի ներքո ներկայացնելու միտումով։ Կոչ ենք անում հանրային շահը վեր դասել քաղաքական նախասիրություններից ու ներկայացնել իրադարձությունների ճշգրիտ պատկերը։