Ոստիկանը լրագրողներին դասեր է տալիս ու դուրս հրավիրում հանրային տարածքից

Լրատվականները տեսանյութ են տարածել, որտեղ ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս ԱԺ-ի բակում տեսանկարահանում իրականացնել։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանն իրեն անհարգալից դրսևորում լրագրողների հանդեպ, պնդում, որ նրանց հավատարմագրերը, իր խոսքով «հավաստարմագրերը» ժամկետն անց են։ Լրագրողները նշում են, որ հանրային բաց տարածք է, և ոստիկանն իրավունք չունի թույլ չտալ իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնել։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անթույլատրելի է համարում լրագրողների մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո «ոստիկանը մերն է» ձևակերպումը կարգախոս դարձավ, մինչդեռ ոստիկանի նման կեցվածքն ու պահվածքը հակառակն են ապացուցում։