Ազատություն TV-ի ռեպորտաժը միակողմանի էր

Ազատություն TV-ի օգոստոսի 15-ի լուրերի թողարկմանն անդրադարձ կար սահմանադրական փոփոխությունների մասնագիտացված հանձնաժողովի նիստին, որտեղ որոշվել  է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, սակայն հրաժարվել կայուն մեծամասնության հոդվածից։ Այս առնչությամբ լրագրողը շուրջ 5 րոպեանոց ռեպորտաժը կառուցել էր հանձնաժողովին որպես քաղհասարակության ներկայացուցիչ անդամակցող Դանիել Իոաննիսյանի խոսքի վրա։ Ռեպորտաժը միակողմանի էր, ներկայացված չէր հանձնաժողովի որևէ այլ ներկայացուցչի կարծիք։ Նշենք, որ հանձնաժողովի մեջ են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Լրագրողը պարտավոր էր ներկայացնել կողմ և դեմ կարծիքներ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատություն TV-ին պահպանել  լրագրողական սկզբունքները։