Lավագույն լրագրող

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Lավագույն լրագրող» անվանակարգում առաջադրված են՝

– Աքսաննա Հայրապետյան

Երիտասարդ և աշխատասեր լրագրողը փայլուն կատարում է լրագրողական իր առաքելությունը՝ հաջողությամբ լուսաբանելով հանրային նշանակության իրադարձությունները։

– Անի Գևորգյան

Համարձակ և իր գործի գիտակ լրագրողի համար կարևորագույնն իր ընթերցողներին օպերատիվ և պատշաճ տեղեկատվության տրամադրումն է։

– Հռիփսիմե Ջեբեջյան

Փորձառու և պատասխանատու լրագրողը հայտնի է իր ակտիվությամբ, արհեստավարժությամբ և աշխատանքի նկատմամբ բացառիկ նվիրվածությամբ:

Latest from historical news am

Go to Top