Lավագույն լրատվական

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Lավագույն լրատվական» անվանակարգում առաջադրված են՝

— Factor.am

Կայքը մշտապես գտնվում է ներհայաստանյան իրադարձությունների կիզակետում, ուղիղ միացումներով լուսաբանում դրանք:

— ArmNews

Հեռուստաընկերությունը ակտիվորեն լուսաբանում է երկրում կատարվող գրեթե ամեն բան, աչքի ընկնում քաղաքական, վերլուծական տարբեր հաղորդաշարներով:

— News.am

Լրատվական գործակալությունը միշտ օպերատիվ տեղեկատվություն է հասցնում իր լսարանին:

 

Latest from historical news am

Go to Top