Ամենաքննարկվող քաղաքական գործիչ

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ» անվանակարգում առաջադրված են՝

— Տիգրան Ավինյան

Լրատվականներում հրապարակվել են պարետի որոշման վերաբերյալ արձագանքներ, համաձայն որոնց այդ որոշումները հակասական են և տրամաբանությունից դուրս:

-Նիկոլ Փաշինյան

Վարչապետի քայլերն ու հայտարարությունները շարունակաբար արժանանում են բազմաթիվ քննադատությունների:

-Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի օրենսդրական նախաձեռնությունները դժգոհությունների ալիք են բարձրացրել, իսկ միմյանց հակասող հայտարարությունները կորոնավիրուսի հետ կապված՝ ենթարկվել խստագույն քննադատությունների:

Latest from historical news am

Go to Top