Lավագույն ֆոտոլրագրող

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Lավագույն ֆոտոլրագրող» անվանակարգում առաջադրված են՝

– Կարապետ Կարո Սահակյան

Յուրաքանչյուր լուսանկարի միջոցով փոխանցում է պատմություն, տրամադրություն, հետաքրքիր կերպով օգտագործում է ստվերային խաղը:

– Գևորգ Ղազարյան

Մանրակրկիտ փոխանցում է տեղի ունեցող իրադարձությունները բոլոր պլաններով՝ խոշոր, միջին և ընդհանուր:

– Արամ Ներսեսյան

Լուսանկարելիս գտնում է հետաքրքիր անկյուն, տարբերվում է իր յուրահատուկ ձեռագրով:

Latest from historical news am

Go to Top