Կայուն զարգացող լրատվական

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Կայուն զարգացող լրատվական» անվանակարգում առաջադրված են՝

–Antifake.am

2019 թվականին ձևավորված կայքը կարճ ժամանակահատվածում կարողացել է ձեռք բերել մեծ լսարան և մրցակից դառնալ ավելի վաղ ձևավորված լրատվականներին:

–Para.tv

Լրատվամիջոցը ներկայանում է նորանոր, հետաքրքիր, դինամիկ ու մասսայականություն վայելող նախագծերով:

– Politik.am

Լրատվական գործակալությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայաստանյան մեդիադաշտում, աչքի է ընկնում վերլուծական նյութերով:

Latest from historical news am

Go to Top