Լավագույն հեռուստամեկնաբան

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Հեղինակային հաղորդում վարող լավագույն հեռուստամեկնաբան» անվանակարգում առաջադրված են՝

–Աբրահամ Գասպարյան

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում մեկնաբանի վերլուծությունները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

–Նարինե Ղալեչյան

«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարը հայտնի է մասնագիտական զեչոքությամբ, հաղորդավարուհու՝ էթիկայի կանոններին հետևելու և անհարիր հարցերը ֆիլտրելու շնորհիվ:

–Դավիթ Սարգսյան

Երիտասարդ հեռուստամեկնաբանը մշտապես աչքի է ընկնում իր սուր և զրուցակցին բարդ իրավիճակում դնող հարցերով:

Latest from historical news am

Go to Top