Անդրանիկ Քոչարյանը հեգնեց և որակումներ տվեց

Ազատություն TV-ի եթերում օգոստոսի 9-ին հյուրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր։ Զրույցը ծավալվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսանյութում հնչեցրած մտքերի շուրջ։ Անդրանիկ Քոչարյանը որակումներ տվեց․ «Պրն Սարգսյանի կիսաբաց լուսամուտից հնչեցրած տեսակետները․․․Սերժ Սարգսյանը թող չխոսի, ոչ մեկին հղում չանի․․․»։ Այնուհետ անդրադառնալով ընդդիմադիրներին՝ նրանց անվանեց մերժվածներ, մոռացվածներ։ Արթուր Վանեցյանի մասին խոսելիս նրան անվանեց՝ գաղտնալսված չեկիստ, այնուհետ հեգնեց Ռոբերտ Քոչարյանին՝ կասկածի տակ դելով նրա առողջական վիճակը, անդրադարձավ Սևանում մոտորանավակով նրա հնարքներին։ Թիրախավորեց նաև լրատվականներին առանց անուններ հնչեցնելու։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Անդրանիկ Քոչարյանին պետպաշտոնյային վայել կեցվածքով հանդես գալ՝ խուսափել որակումներից, խոսքի ժամանակ ծաղրական արտահայտություններից։ Նման ագրեսիվ պահվածքն ու ատելության խոսքը չեն կարող նպաստել երկրում կառուցողական ու բովանդակային բանավեճերին։