Ամենադրական հանրային գործիչ

Օգոստոսի 17-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության արդեն ամենամյա դարձած «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու է 9 անվանակարգ։ Ամփոփելու ենք հայաստանյան մեդիադաշտի մեկ տարին։

Մինչ միջոցառման կայացման օրը, ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի 3 հավակնորդներին։ Եվ այսպես, «Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում առաջադրված են՝

Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարը դրական գնահատանքի է արժանացել իր սպայական հաստատակամության, հստակ դիրքորոշման համար, նրա՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի վերաձևակերպումը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ողջունվել է հասարակության կողմից։

Մհեր Դավիդյանց

Լրատվականներում բազմիցս նշվել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի արդեն իսկ նախկին տնօրեն վայելում է իր երբեմնի աշխատակիցների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների սերն ու հարգանքը:

Արթուր Վանեցյան

Քննադատությունների կողքին, ԱԱԾ նախկին տնօրենի որոշումը՝ զբաղվել քաղաքական և հասարակական գործունեությամբ, ողջունվել է:

Latest from historical news am

Go to Top