«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում յուրաքանչյուր խնդիր հարթել օրինականության սահմաններում

Ըստ մամուլի հրապարակումների՝ օգոստոսի 8-ին միջադեպ է տեղի ունեցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջև։

Հրապարակումների համաձայն, Վլադիմիր Գասպարյանը, տեսնելով, որ լրագրողը դրոնով նկարում է իր տունը, սպառնացել է վրաերթի ենթարկել։

Լրագրողի մասնագիտական աշխատանքը չի կարելի խոչընդոտել, կան իրավական հիմքեր, որով կարելի է լրագրողին պահել օրինականության դաշտում։ Անթույլատրելի է ֆիզիկական հաշվեհարդարով սպառնալիքը։

Լրագրողը, որը նախաձեռնել էր Վլադիմիր Գասպարյանի տունը նկարելը, պետք է հասկանա, որ չի կարելի խախտել անհատի մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը և չի կարելի դրոնով ներխուժել մարդու անձնական տարածք։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրագրողին մասնագիտական աշխատանքը կատարելիս հաշվի առնել այլոց իրավունքները, իսկ նախկին պետպաշտոնյաին հորդորում է չխոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։ Կոչ ենք անում յուրաքանչյուր խնդիր հարթել օրինականության սահմաններում։

Latest from historical news am

Go to Top