Ազատություն TV-ի ռեպորտաժը միակողմանի էր

Ազատություն TV-ն հուլիսի 30-ին եթեր է հեռարձակել ռեպորտաժ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շուրջ մեկնաբանություն է վերցրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից։ Լրագրողը շուրջ 5,30 րոպեանոց ռեպորտաժը կառուցել է իշխող ուժի պատգամավորի քննադատական խոսքի վրա։
Արդյունքում՝ ռեպորտաժը ստացվել է միակողմանի և չբալանսավորված։ Ըստ էության, ռեպորտաժը վարկաբեկող էր ու լսարանին ապատեղեկացնող։ Իսկ իշխանական պատգամավորի խոսքն անձնավորված էր․ բովանդակային, կառուցողական քննարկում չկայացավ․ «Քոչարյանի ու ժողովրդի միջև միայն փշալարեր են։ Ոնց կարող է Ռոբերտ Քոչարյանը խոսել Արցախի անվտանգության և դրա մեջ այսօրվա իշխանությունների կատարած քայլերի մասին»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատություն TV-ին լրագրողական սկզբունքները վեր դասել քաղաքական նախապատվություններից, հարգել սեփական լսարանին ու պահպանել չեզոքություն։