Ադրբեջանում ճնշվում է խոսքի և մամուլի ազատությունը

Ադրբեջանում հակաիշխանական բողոքի ակցիաներ են, սակայն ադրբեջանական կողմը կեղծիքների է դիմում։ Ըստ Բաքվի` այդ երթն ի աջակցություն ադրբեջանցի զինվորների է։

Գրեթե անհնար էր որակյալ տեսանյութ գտնել Բաքվի բողոքի ակցիաներից, առաջատար լիատվականներնն ուղղակի լռում են։

Ադրբեջանում խոսքի ազատությունը բռնադատված է և բազմաթիվ դեպքերի ենք ականատես լինում, որ լրագրողներն Ադրբեջանում բռնության են ենթարկվում, դատապարտվում են ազատազրկման կամ վտարվում են երկրից։

Հուլիսի 14֊ը բացառություն չեղավ։ Բողոքի ակցիաների ժամանակ խոշտանգվել և բռնության են ենթարկվել այն լրագրողները, որոնք փորձում էին ուղիղ եթեր ապահովել, վնասվել է լրագրողների մասնագիտական տեխնիկան։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին արձագանքել պաշտոնական Բաքվի  քայլերին և սաստել լրագրողների ազատ աշխատանքը խոչընդոտող բռնարարքները։