Հորդորում ենք լրատվականներին օգտագործել և տարածել բացառապես ստուգված տեղեկատվություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, հորդորում է լրագրողներին սկզբնաղբյուր օգտագործել ՊՆ և ՊԲ պաշտոնական հաղորդագրությունները։ Կոչ ենք անում լրատվականներին օգտագործել և տարածել բացառապես ստուգված տեղեկատվություն, չօգտվել ադրբեջանական կայքերից և ադրբեջանական տիրույթում տարածվող տեղեկատվությունը Հայաստանում չտարածել։

Հիշեցնենք, որ հուլիսի 12֊ին և 13-ին ադրբեջանական կողմը նախահահարձակ է եղել Հաայաստանի Հանրապետության վրա՝ Տավուշի տարածաշրջանում օգտագործելով տարբեր տրամաչափի զինամթերք։ Ադրբեջանական կողմը կրել է թե՛ մարդկային թե՛ տեխնիկական կորուստներ և ետ է շպրտվել։

Հավելենք, որ հարձակում է տեղի ունեցել նաև .am դոմեյնով կայքերի վրա: Կոչ ենք անում հետևել կայքերի անվտանգությանը և սահմանափակել կայքերի մուտքը՝ Ադրբեջանի տարածքից։

 

ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ Մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան