Ազատ խոսքի համար պայքարը չպետք է բռնաճնշումների ենթարկվի. Մեդիա պաշտպան

Արտակարգ դրության երկարացման դեմ ավտոերթի մասնակից «ՎԵՏՕ» շարժման անդամներն, այդ թվում՝ հիմնադիր Նարեկ Մալյանը, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ Բերման է ենթարկվել նաև Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Ի աջակցություն բերման ենթարկվածների՝ Արտաշատի ոստիկանության դիմաց հավաքվել էին բազմաթից մարդիկ, նրանց թվում էին՝ իրավապաշտպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը, առանց պատճառ ներկայացնելու, ուժ կիրառելով բերման ենթարկեց հավաքվածներին՝ այդ թվում Blognews կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին, Antifake.am կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Սա հերթական դեպքն է, երբ ճնշում է գործադրվում մամուլի նկատմամբ:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության նմանաբնույթ գործողությունները։ Ազատ խոսքի համար պայքարը չպետք է բռնաճնշումների ենթարկվի, իսկ արտակարգ դրությունը չպետք է ծառայի որպես ազատ խոսքի դեմ ճնշման գործիք։