Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը կրկին պիտակավորել է լրագրողներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը,  անդրադառնալով լրատվականների աշխատանքին, կրկին պիտակավորել է լրագրողներին: Օրերս Էջմիածնի փոխքաղաքապետը ևս անհարգալից էր արտահայվել:

Առհասարակ, պետպաշտոնյաները պետք է գիտակցեն ԶԼՄ-ների հետ փոխհամագործակցության կարևորությունը: Բարիդրացիական մթնոլորտի հաստատումն իրենց շահերից է բխում: Լրատվամիջոցի հրապարակած անցանկալի նյութի հետ չհամաձայնելու ավելի բարեկիրթ և պաշտոնական մեթոդներ գոյություն ունեն և, որպես մամուլի խոսնակ, Հակոբ Կարապետյանն առավելևս պետք է կարևորի դա:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հակոբ Կարապետյանին վերանայել իր ֆեյսբուքյան գրառումը և պետպաշտոնյային հարիր կերպ ներկայացնել լրատվականներին ուղղված իր անհամաձայնությունը։