Մանիպուլյացիոն վերնագիր. Ազատությունն ապատեղեկատվություն է տարածում

Եվրադատարանը չի մերժել սահմանադրական փոփոխությունները սառեցնելու՝ Հրայր Թովմասյանի և 3 անդամների պահանջը: Ազատության կայքէջում հրապարակված լուրն ամբողջական չի ներկայացնում իրադարձությունը, չի նշվում, որ կողմերի դիրքորոշման ժամկետ է սահմանվել: Նշենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի ու երեք դատավորների հայցը Մարդու իրավունքների եվրադատարանում քննության փուլում է: Ավելին, ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանել է, որ Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթն ու բարձրացված հարցերի կարևորությունը, հանձն է առել գործը քննել անհապաղ: Դատարանը կողմերի համար դիրքորոշում ներկայացնելու ժամկետ է սահմանել օգոստոսի 28-ը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատություն ռադիոկայանին չխեղաթյուրել իրականությունը: