Sputnik Արմենիան 5 տարեկան է

Հուլիսի 2-ին Sputnik Արմենիան տոնում է իր հոբելյանը` 5-ամյակը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սիրով շնորհավորում է իր գործընկերներին, լրատվականի ներկա ու նախկին աշխատակիցներին, և, իհարկե, լրատվամիջոցի հավատարիմ ընթերցողներին ու ռադիոլսողներին։ Լրատվամիջոցների և, առհասարակ, բոլոր կառույցների համար հոբելյանը յուրօրինակ հնարավորություն է թերթելու գործունեության հիշարժան էջերը և ավելի հաստատակամ ու ամուր քայլերով ընթանալու առաջ։ Տեղեկատվական հոսքերի առատությունը թո՛ղ դառնա լրատվամիջոցի առաջխաղացման երաշխիքը, և ոչինչ ունակ չլինի սասանել տեղեկատվական գործակալության բնականոն ընթացքը։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք, ընթերցողների ու ռադիոլսողների ավելի լայն շարքեր, նորանոր էջեր, որոնք հնարավորություն են տալու ունենալ դեռ բազում հոբելյաններ։