Պետրոս Ղազարյանի հարցազրույցը միակողմանի էր    

Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 30-ին Պետրոս Ղազարյանի հյուրը իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, « Էյ Էմ» իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանն էր։ Թեման ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումներն էին։  Պետրոս Ղազարյանի հարցադրումների մեծամասնությունը սկսվում էր «նախկին իշխանությունները» բառակապակցությամբ։ «Նախկին իշխանությունները և նրանց միացած արբանյակներն ասում են, որ սա սահմանադրական կարգի տապալում է․․․ Ինչու է նախկին իշխանությունն ամեն գնով փորձում պահել Հրայր Թովմասյանին, մեզ հաստատ նոր Հրայր Թովմասյաններ պետք չեն, ինչու այս նեղ մաջալին արձակուրդ գնաց։ Ինչու է նախկին իշխանությունների համար դա վերջին բաստիոն։ Նախկին իշխանությունները հենց էսօր, հենց հիմա ուզում են կոլապս․․․»։  Ակնհայտ էր, որ հաղորդավարն արտահայտում էր իր դիրքորոշումը, ինչի իրավունքը մասնագիտական էթիկայի տեսանկյունից չունի։ Արդյունքում հաղորդումը ստացվել էր խիստ սուբյեկտիվ ու չբալանսավորված։  Գրիգոր Մինասյանի իրավական ու քաղաքական գնահատականներին Պետրոս Ղազարյանը որևէ կերպ չհակադարձեց, քանի որ հնչեցին իշխանահաճո մտքեր։