Խոսքի ազատության դեմ ուղղված հերթական քայլը

Ըստ մամուլի հրապարակումների` ԱԺ-ում քննարկման է դրվել նախագիծ, ըստ որի` վիրավորանքի համար նախատեսված է 5 միլիոն դրամ պատիժ, իսկ զրպարտության համար` 10 միլիոն:

Նախագծի հեղինակը Ալեն Սիմոնյանն է։ Նախագիծը խնդրահարույց է, քանի որ կարող է տարածվել համացանցի և ԶԼՄ֊ների վրա, տարատեսակ շահարկումների ու սահմանափակումների տեղիք տալ:
Սա խոսքի ազատության դեմ ուղղված հերթական քայլն է։ Անհամաչափ մեծ տուգանքների պատճառով լրատվականները զգուշանալու են տեղեկությունները հրապարակելուց: Փաստացի, սա լրատվամիջոցներին լռեցնելու իշխանությունների հերթական նախաձեռնությունն է: