Հանրային հեռուստաընկերությունը չի պահպանել բազմակարծությունն ու միակողմանի լրատվություն է ներկայացրել

Հունիսի 17-ին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ֊ում ներկայացրել է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդումը և պատասխանել է պատգամավորների հարցերին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոոր Անի Սամսոնյանն, անդրադառնալով զեկույցին, նշել է, որ Հ1-ի հաղորդումներին իշխանության ներկայացուցիչներին հրավիրել են 42 անգամ, ընդդիմությանը՝ 4-5։ Տիգրան Հակոբյանն, ի պատասխան, ասել է՝ գուցե այս տարի է իրավիճակը վատթարացել և հավելել է, որ, ըստ իրենց, 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությունը անաչառությունը պահել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թե՛ 2019 թվականին, թե՛ 2020 թվականին բազմիցս նշել է Հանրային հեռուստաընկերության կողմից թույլ տրված սխալները։ Հանրային հեռուստաընկերությունը շատ անգամ քննարկվող թեման բազմակողմանի չի ներկայացրել և ավելի շատ իշխանական քարոզչամեքենայի տպավորություն է թողել։

Ներկայացնենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մշտադիտարկման 2019 թվականի միայն մայիս ամսվա արդյունքում հայտնաբերված խախտումները՝ հղումներով։

Գովերգել իշխանություններին, ջախջախել ընդդիմադիրներին (2019թ, մայիսի 3)

Գովերգել իշխանություններին, ջախջախել ընդդիմադիրներին

Ո՞վ է խաբուսիկ հետաքննության պատվիրատուն. ինչու՞ էր Հ1-ն անդրադարձել (2019թ, մայիսի 6)

Ո՞վ է խաբուսիկ հետաքննության պատվիրատուն. ինչու՞ էր Հ1-ն անդրադարձել

Կանխակալ քարոզչությունը նաև անձնական դիրքորոշում է (2019թ, մայիսի 11)

Կանխակալ քարոզչությունը նաև անձնական դիրքորոշում է

«Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ իր հավատարմության երդումն է տալիս իշխանություններին». Աղասի Ենոքյան (2019 թվական մայիսի 13)

«Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ իր հավատարմության երդումն է տալիս իշխանություններին». Աղասի Ենոքյան

Հավասարակշռության պահպանման պատրա՞նք (2019 թ, մայիսի 15)

Հավասարակշռության պահպանման պատրա՞նք

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է լրատվամիջոցներին և լրագրողներին քաղաքական և իրավական գնահատականներ չհնչեցնել (2019թ, մայիսի 22)

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է լրատվամիջոցներին և լրագրողներին քաղաքական և իրավական գնահատականներ չհնչեցնել

Հակադիր կողմի տեսակետը՝ անաչառ լրագրության կանոն(2019 թ, մայիսի 24)

Հակադիր կողմի տեսակետը՝ անաչառ լրագրության կանոն

«Լուրեր»-ում դժգոհություն է հասունանում (2019 թ, Մայիսի 29)

«Լուրեր»-ում դժգոհություն է հասունանում

Այսքան խախտում հայտնաբերվել է միայն մեկ ամսում։ Գուցե ՀՌՀ֊ում անաչառության մասին այլ պատկերացումներ ունեն, բայց Հանրային հեռուստաընկերությունը 2019 թվականին չի պահպանել բազմակարծությունն ու միակողմանի լրատվություն է ներկայացրել։