Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը պիտակավորել է լրագրողներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անցնում է իր լիազորությունների սահմանը։ Կարապետյանը պիտակավորել է լրագրողներին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հակոբ Կարապետյանին զբաղվել իր գործով և մեկնաբանել քաղաքապետարանի հետ կապված բազում հարցեր։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին դասեր տալը չի մտնում քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունների մեջ, առավել ևս այն դեպքում, երբ քաղաքապետի նախընտրական խոստումները մնում են չիրականացված։