Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Ազատությունը ներկայացրել է միակողմանի

Ազատություն TV-ի հունիսի 14-ի կիրակնօրյա թողարկմանը Հրայր Թամրազյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:  Վերջինները կիսում էին նույն կարծիքը, որ գործընթացները բացառապես իրավական են և պետք չէ քաղաքականացնել:  Կրկնվում էին նույն մտքերը՝ փողերի լվացում, պետությանը պատճառված միլիարդավոր դրամների վնաս:  Ըստ էության, ակնհայտ էր, որ նպատակն էր վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին: Հրայր Թամրազյանը պասիվ էր, սուր հարցեր չհնչեցին:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ թողարկումը խիստ միակողմանի էր, չհնչեց հակադիր կարծիք, հնարավորություն չտրվեց մեղադրվող կողմին պաշտպանվել, ինչը հակասում է լրագրողական էթիկային: Փաստացի, սա առաջին դեպքը չէ, երբ Ազատություն TV-ն հանրային հնչեղություն ստացած իրադարձությունները ներկայացնում է իշխանական տեսանկյունից՝ մոլորեցնելով ու մանիպուլացնելով հանրությանը: