Զոհրաբ Մնացականյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 166 հոդված, որոնցից 18-ը եղել է բացասական, 148-ը՝ չեզոք։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Մամուլն, անդրադառնալով ԱԳՆ-ին, գրել է.«Հազիվ թե որևէ մեկը կարողանա գերագնահատել Արտգործնախարարության դերը որևէ երկրի կյանքում: Մյուս կողմից էլ սա այն նախարարությունն է, որին քննադատելն էլ մի տեսակ անշնորհակալ գործ է, որովհետև, եթե քննադատում ես արտգործնախարարությանն ու արտգործնախարարին, դուրս է գալիս, որ քննադատում ես պետությանը, իսկ դա լավ տոնի ցուցիչ չէ»։
Մեկ այլ հրապարակման համաձայն` Զոհրաբ Մնացականյանը թաքցնում է ճշմարտությունը. «Այո՛, Զոհրաբ Մնացականյանը ստում է: Այո՛, Նիկոլ Փաշինյանը ստում է: Ստում են, որովհետև Լավրովի, Ալիևի և այլոց հայտարարությունների` ճշմարտացիության հանգամանքը ընդունելը ուղղակի կնշանակի ընդունել, որ պաշտոնական Երևանը դավաճանական ուղի է որդեգրել: Այդպիսի ուղիներ որդեգրվում են, բայց երբեք, երբեք բացահայտորեն չեն խոստովանվում: Բանակցային գործընթացում տեղի է ունենում հակահայկական, անթույլատրելի մի երևույթ: Դա փաստ է: Դա հերքելը դավադիր սուտ է»:
Նշվում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ունի 7 խորհրդական, 2 օգնական, և դա ծանր է նստում պետբյուջեի վրա։