«Մեդիա պաշտպան» ը շուտափույթ առողջացում է մաղթում լրագրողներին

Գաղտնիք չէ, որ լրագրողի աշխատանքն ամենառիսկայիններից  է։ Այս մասնագիտությունն ընտրելուց և մասնագիտական աշխատանքի անցնելուց հետո, լրագրողը յուրաքանչյուր իրավիճակում առաջնագծում է՝ կլինի դա պատերազմի, թե՝ կորոնավիրուսի դեմ պայքարի լուսաբանման շրջանակում։

Այս ընթացքում շատ լրագրողներ վարակվեցին կորոնավիրուսով։ Շատերն իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս ունեցան այն ախտանշանները, որոնք հատուկ են այս նոր արհավիրքին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հարգել լրագրողների մասնագիտական աշխատանքը և շուտափույթ առողջացում է մաղթում լրագրողներին, որոնք, իրենց առողջությունը վտանգելով, քաղաքացիներին օգնում են տեղեկություն ստանալ։