Զարուհի Բաթոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 123 հոդված, որոնցից 49-ը եղել է բացասական, 74-ը՝ չեզոք։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Ըստ տեղեկությունների` Զարուհի Բաթոյանի բարեկամուհին, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցապծառայության պետն է, ստացել է մոտ 1 մլն դրամ պարգևավճար. «Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս ամուսնացել է, մեղրամիսն անցկացրել Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ, ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլեւ պարգեւավճարը` մոտ 1 մլն դրամ»:

Ըստ մամուլի հրապարակումների` իշխանական շրջանակում խոսակցություններ են պտտվում, որ նախարար Բաթոյանը մոտ ժամանակներս հրաժարական է ներկայացնելու: