Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ֊ում այլևս հետապնդվում է

Մայիսի 20-ին բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարում Արթուր Դանիելյանի։

Իշխանության նման դրսևորումները վկայում եմ այն մասին, որ միայն այլախոհներն ու այլ կարծիք ունեցողներն են հետապնդվում և բերման ենթարկվում։ Իշխանությանը սատարող որևէ ուժ երբևէ` բռնության կոչերից հետո անգամ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։

Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ֊ում այլևս հետապնդվում է իշխանության կողմից։

Իշխանությունները գործող արտակարգ դրությունն օգտագործում են հօգուտ իրենց և դրանով փորձում արգելել հանրահավաքները։ Փաստացի, Հայաստանում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չկան, իսկ սահմանափակումները բացառապես քաղաքական են այս պահին և իշխանության համար հարմար գործիք են։