Նիկոլ Փաշինյանը պիտակավորեց լրատվամիջոցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում 168.am լրատվականի հարցին պատասխանելիս պիտակավորեց լրատվականին` անվանելով հանրապետական իշխանության լրատվամիջոց։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականին ուղղված նման գնահատականը։ Հորդորում ենք դադարեցնել լրատվականների տարբերակումը։ Յուրայինների ու ոչ յուրայինների բաժանման արատավոր պրակտիկան չի կարող նպաստել լրատվական համայնքի միասնականությանն ու այդ ոլորտում գործող մասնագետների և կազմակերպությունների անկաշկանդ աշխատանքին։

Յուրաքանչյուր լրատվական կարող է հարց ուղղել, ու այդ հարցերը լրատվամիջոցի աշխատանքին ոչ հարիր գնահատականի հիմք չպետք է հանդիսանան։