Մխիթար Հայրապետյանը մեղադրանք է հնչեցրել լրատվական դաշտի հասցեին

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն Ազգային ժողովում ելույթի ժամանակ մեղադրանք է հնչեցրել լրատվական դաշտի հասցեին։ Ըստ պատգամավորի` նախկին իշխանության օրոք առանձին գերատեսչություններ ունեցել են գործընկերներ, որոնք լուսաբանել են պաշտոնյաների աշխատանքը, որի դիմաց վերջինները վճարվել են:

Սա իշխանությունների և իշխանական ուժի ներկայացուցիչների կողմից հերթական անհասցե մեղադրանքն է լրատվական դաշտի հասցեին: Ինչպես Մխիթար Հայրապետյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը շարունակում են անհասցե հայտարարությունները։ Իշխանության ներկայացուցիչներն իրենց խոսքերի որևէ փաստական հիմք չեն ներկայացնում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Մխիթար Հայրապետյանին հասցեական ու փաստերով խոսել: Կոչ ենք անում պատգամավորին հարգել լրատականների աշխատանքն ու անհիմն չպիտակավորել: