Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների ենթարկվել

2020թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 366 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 336-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների ենթարկվել։

Դժգոհությունների պատճառ է դարձել Արայիկ Հարութունյանի այն որոշումը, որ թատերականում առանց ընդունելության քննության է կազմակերպվելու ընդունելությունը։ Մասնագետները դա աբսուրդ են համարում։

Քննադատվել է նաև այն հանգամանքը, որ ԿԳՄՍ-ում 20 ամսվա ընթացքում 1․318․000 դոլար պարգևավճար է հատկացվել։

Լրատվականների ստացած նամակի համաձայն, ծնողները բողոքում են Արայիկ Հարությունյանի այն որոշման դեմ, որ օնլայն դասընթացների ժամանակ դպրոցի ստացված գնահատականները հաշվի չեն առնվելու և մարտ ամսվա տվյալներով են ամփոփվելու քառորդներն ու տարին։