Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Միավորված ազգերի կազմակերպությունը 27 տարի առաջ` 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր:
Համացանցի դարում, երբ յուրաքանչյուրը լրագրող է, ամենածանր ու բարդ մասնագիտություններից մեկի կրողները լրջագույն խնդիրների են բախվում, քանի որ ավելի է սրվում անաչառության և պրոֆեսիոնալ լրատվության խնդիրը:
Ազատ ու պաշտպանված մամուլ ունենալու փաստն, իր հերթին, զարգացած ու ժողովրդավար հասարակության ցուցիչ է:
Մեդիա միջավայրի զարգացման խոչընդոտների հաղթահարումն անիրատեսական կլիներ, եթե լրագրողներն ու ոլորտի ներկայացուցիչները մամուլի պաշտպանությունը չհամարեին իրենց գործունեության կարևորագույն պայմաններից մեկը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սիրով շնորհավորում է իր գործընկերներին: Մաղթում ենք միասնականություն, անկոտրում կամք և նվիրվածություն աշխատանքին, քանի որ հենց թվարկված հատկանիշների շնորհիվ է հնարավոր երկրում ունենալ ազատ ու պաշտպանված մամուլ: