Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, շարունակում է Նիկոլ Փաշինյանի՝ լրատվականներին անհասցե մեղադրելու գործը։ Կուսակցության նիստից հետո, Ալեն Սիմոնյանը լրատվականների 90 տոկոսին մեղադրել է հետաքրքիր վերնագրեր ընտրելով գումար աշխատելու մեջ։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ օրեմսդիր մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին անվանական նշել այն լրատվականներին, որոնք, ըստ փոխխոսնակի, հետաքրքիր վերնագրերի միջոցով գումար են աշխատում։ Անհասցե և անհիմն մեղադրանքները չեն նպաստում խոսքի ազատությանը։ Ալեն Սիմոնյանի համար լրատվական դաշտը նորություն չէ, ինքն էլ ժամանակին աշխատել է լրատվականում։ Բարձրաստիճան պետպաշտոնյան պետք է հասկանա, որ չփաստարկված հայտարարությունները վարկաբեկում են մամուլը, տվյալ ոլորտում աշխատող մարդկանց՝ այդպիսով բաժանելով լրատվական դաշտը։

Փաստորեն, Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ են հնչեցնում իրենց նախկին գործընկերների հասցեին։

Ոստիկանությունը պետք է զբաղվի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանցագործության մասին արված անհասցե հաղորդումներով։