Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 141 հոդված, որոնցից 47-ը եղել է բացասական, 138-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Արայիկ Հարությունյանը քննադատվել է Կարեն Պետրոսյանին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու համար։ Կարեն Պետրոսյանին մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արտահայտվելու համար։

Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը շարունակում է քննադատել Արայիկ Հարությունյանին և բարձրաձայնում է ՇՊՀ֊ում տեղի ունեցող խնդիրները։

Ըստ մամուլի հրապարակումների`Ցեղասպանության թանգարանի հողատարածքը, որտեղ նախատեսված էր Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշայգի կառուցել, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնվելու է Երևանի քաղաքապետարանին։ Հրապարակման մեջ ասված է. «Մեր ձեռքի տակ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրությունը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանին»։

Նշենք նաեւ, որ այս տարի ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության տարելիցի որևէ միջոցառում չեն ծրագրել, անգամ հանձնաժողով չեն ձևավորել։