Անդրանիկ Քոչարյանը փնտրում է Հրապարակ թերթի լրագրողին

Երեկ Աժ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, թերևս, մի փոքր հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց իր տղայի զորակոչից խուսափելու մասին:

Քոչարյանը հարցրեց`«Դուք ո՞ր լրատվականն եք»: Լրագրողը պատասխանեց`«Yerevan Today»: Քոչարյանը պատասխանեց`«հասկանալի ա: Իսկ «Հրապարակ»-ից էս հարցով հետաքրքվող չկա՞»: Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ներկայացրեց իր տղային`նշելով, որ վերջինս հրաշալի կրթություն է ստացել, հրաշալի պաշտպանել:

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Անդրանիկ Քոչարյանին հարգել լրատվամիջոցներին ու նրանց աշխատանքը: Վերջինս պարբերաբար աչքի է ընկնում լրագրողների հանդեպ ակնհայտ անհանդուրժողականությամբ, մասնավորապես, բաժանում յուրայինների ու ոչ յուրայինների: Նման վերաբերմունքն ու վարքը հարիր չեն ԱԺ պատգամավորին, որը նաև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Նշենք, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար Անդրանիկ Քոչարյանի որդու զորակոչի հարցը կարևոր է ու հանրային բնույթ է կրում և, բնականաբար, լրագրողների համար հետաքրքրություն ներկայացնում: Պատգամավորի նման անակնկալ վերաբերմունքն այս հարցին ու այն նեղ անձնական համարելը, անհասկանալի էր: