«Ազատության» ինֆոգրաֆիկան

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ինֆոգրաֆիկա էր ներկայացրել, որն արտացոլում էր, թե ըստ օրերի որքան մարդ է վարակվել։ Այդ ինֆոգրաֆիկան ակնհայտ մանիպուլյացիաներ էր պարունակում։ Առաջին հայացքից վարակման կորը դեպի ներքև էր իջնում և տպավորություն էր ստեղծվում, թե վարակակիրների թիվն աստիճանաբար իջնում է, այնինչ վերջին օրերի թվերը ցույց են տալիս, որ վարակակիրների թիվն օր օրի ավելանում է։ Նույնատիպ գրաֆիկ էր ներկայացրել նաև «Հայկական Ժամանակը»։

Ֆեյսբուքյան օգտատերերը նկատեցին դա, բարձրաձայնեցին ու քննարկում ծավալվեց։ Հասարակության բուռն արձագանքից հետո «Ազատություն» ռադիոկայանը փոխարինեց ինֆոգրաֆիկան՝ տեղադրելով ավելի ճշգրիտ պատկեր ներկայացնող նոր ինֆոգրաֆիկա։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվականներին և տվյալ դեպքում` «Ազատություն» ռադիոկայանին, զերծ մնալ նման մանիպուլյատիվ քայլերից, որոնք կարող են հասարակության մեջ անհիմն հանգստություն ստեղծել և ավելի սրել ստեղծված իրավիճակը։