Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 1-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 1-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:
«Հրապարակ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 31֊ին հրապարակված հոդվածներից մեկից հետո ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել օրաթերթի դեմ. «Հիմա եկել է իշխանության «ոսկե դարը», երբ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ կարող են նաեւ ֆինանսական մեծ տուգանքներ դնել մեզ վրա։ Երեկ տեղեկացանք, որ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել մեր մի լուրի առիթով»։

BBC֊ին հոդված է հրապարակել, որոմ նշել է այն բոլոր պետություններին, որոնք ըստ պարբերականի, օգտագործել են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն իրենց ընդդիմադիրների դեմ քայլեր ձեռնարկելու համար։ Այդ պետությունների շարքում է նաև Հայաստանը։ Ցանկում են նաև Ադրբեջանը,Ղրղզստանը, Բելառուսը, Թուրքիան,Հունգարիան, Չինաստանը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 1-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել: