Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 30-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 30-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագիծը նախատեսում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների տեղաշարժման, զանգերի և կարճ հաղորդագրությունների տվյալների հավաքագրում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 30-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։