Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 29-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 29-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Լրագրող Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մեղրիում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրացել և հավելել էր, որ շփումների շրջանակը պարզվում է։ Որոշ ժամանակ անց, այդ գրառումը հեռացվել էր Վահե Դավթյանի Էջից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 29-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են, հեռացված հրապարակումներ չեն նկատվել։