Դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ պարետի որոշմամբ դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը։
Հասկանալի է, որ կորոնավիրուսն արագ է տարածվում, և այս քայլը միտված է վիրուսի տարածումը կանխելուն, բայց, հաշվի առնելով լրատվականների դեմ կիրառվող մեթոդները, տպավորություն է ստեղծվում, որ տպագիր մամուլին լռեցնելու միակ հնարավորությունը դրա գործունեության դադարեցումն էր։
Տպագիր մամուլից հնարավոր չէ հոդված հեռացնել, ինչպես օնլայն հարթակներից, իսկ չտպագրվելու դեպքում, պարետատունն ազատվում է այդ խնդրից։
Բացի վերը նշվածից, նաև բիզնես ոլորտն է տուժում։ Տպագիր մամուլի շատ ներկայացուցիչներ հնարավոր է՝ չվերականգնեն գործունեության դադարից հետո։ Հայաստանում տպագիր մամուլի վիճակն առանց այդ էլ ճգնաճամային է։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ իրավիճակի կայունացունից հետո, իշխանությունները կօգնեն տպագիր մամուլի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս կարողանան վերականգնել իրենց գործունեությունն ու վերադառնալ բնականոն աշխատանքի։