Գագիկ Ծառուկյանի և լրագրողների միջև միջադեպ է տեղի ունեցել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մշտադիտարկման ընթացքում նկատեց, որ այսօր ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և լրագրողների միջև միջադեպ է տեղի ունեցել։
Լրագրողը հարցրել է Գագիկ Ծառուկյանից՝ արդյոք հարկադիր արձակուրդի համար Գագիկ Ծառուկյանը վճարելու՞ է աշխատողներին։ ԲՀԿ առաջնորդը վիրավորել է լրագրողին, ասելով՝ աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ դու կարաս խոսաս։

«Մեդիա պաշտպան» նախաձեռությունը կոչ է անում ԲՀԿ առաջնորդին հարգել լրագրողի աշխատանքը, զերծ մնալ պիտակավորումներից։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է չպատասխանել իր համար անցանկալի այս կամ այն հարցին, բայց վիրավորանքով պատասխանելն անթույլատրելի է։