Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 22-ի արդյունքները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 22-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը: Ամփոփելով մարտի 22֊ի տվյալները` «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում պարետատնից լրատվամիջոցներին չեն դիմել որևէ նյութ հեռացնելու պահանջով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ամենօրյա ռեժիմով շարունակելու է մշտադիտարկումը։