Հանրային հեռուստաընկերությունը մարտի 16-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 38 վայրկյան

Մարտի 16֊ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 38 վայրկյան։
Եղել է միայն չեզոք տեղեկատվություն։

ԱԺ հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է . «Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո»: