ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չափն անցնում է. «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում չպիտակավորել լրագրողներին

Լրատվականները լուր էին տարածել, ըստ որի` Տաթևիկ Ռևազյանը գնացել է Դանիա, որպեսզի իր երեխան այնտեղ ծնվի, քանի որ այնտեղ ապահով է։ Հոդվածում վիրավորանք չկար: Հոդվածին Տաթևիկ Ռևազյանը ևս արձագանքել էր: Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, հոդվածի հեղինակին անվանեց տգետ։

Կոչ ենք անում Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ ու հավասարակշռված։