Հանրային հեռուստաընկերությունը մարտի 15֊ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 6 րոպե 10 վայրկյան

Մարտի 15֊ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 10 վայրկյան, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ» քարոզչական կողմին, 1 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներին հատկացվել է 4 րոպե 10 վայրկյան: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։