Հանրային հեռուստաընկերությունը մարտի 14-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 7 րոպե 10 վայրկյան

Մարտի 14-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 7 րոպե 10 վայրկյան, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ» քարոզչական կողմին, 1 րոպե «ԱՅՈ» կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներին հատկացվել է 5 րոպե 10 վայրկյան: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։