Հանրային հեռուստաընկերությունը մարտի 13-ին հանրաքվեի քարոզարշավին տրամադրել է 6 րոպե 20 վայրկյան

Մարտի 13-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 20 վայրկյան, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 1 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 4 րոպե 20 վայրկյան` չեզոք դիտարկումներին: Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։