Արմեն Թավադյանին ազատ են արձակել

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը Վերաքննչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից: Փաստորեն, հաստատվեց այն, ինչ պնդում էին փաստաբանները՝ գործը շինծու էր, և 79 օր պահանջվեց հասկանալու, որ Թավադյանը մեղադրանքի  հետ կապ չունի։ Ըստ էության, սա իշխանությունների կողմից լրատվամիջոցի գործունեության բնականոն ընթացքը խոչընդոտելու փորձ էր։  «5-րդ ալիք»-ը, ինչպես բազմիցս նշել են իշխանության շատ ներկայացուցիչներ, այսպես ասած, պատկանում է նախկիններին։ «Մեդիա պաշտպան»-ը բազմիցս անդրադարձել  է իշխանությունների՝ լրատվամիջոցները յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելու արատավոր գործելաոճին։  Պետք է նկատել, որ լրատվամիջոցների ներկացուցիչները, չնայած այս արհեստական պառակտումներին, համախմբված են և նույն՝ Թավադյանի գործով, այս օրերին աշխատել են իրենց գործընկերոջ դեմ ուղղված գործընթացները լուսաբանել անաչառ ու անկողմնակալ։