«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մեդիա պաշտպանը» ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի դիտորդական առաքելության շրջանակում նախաձեռնել է հանդիպումների շարք։ «Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ։ «Մեդիա պաշտպան»-ը ներկայացրել է քարոզարշավի վերաբերյալ իր դիտարկումները։ Արա Հակոբյանը մեկնաբանել է, թե ինչու են իրենք օգտագործում «Ոչ» քարոզչական հարթակի հնարավորությունները։ Ըստ նրա, հանրաքվեն իրավական տեսանկյունից խնդրահարույց է։

Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևել քաղաքական գործընթացներին և շարունակել խորհրդակցությունները։

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ի կողմից  հավատարմագիր է ստացել։ Ապրիլի 5-ին մեր դիտորդները տեղամասերում հնարավորություն կունենան հետևել հանրաքվեի ընթացքին։