Հանրային հեռուստաընկերությունը մարտի 10-ին հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» շտաբին տրամադրել է 27 րոպե 20 վայրկյան, «Ոչ» քարոզչական կողմին՝ 13 րոպե 5 վայրկյան եթերաժամանակ

Մարտի 10-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 40 րոպե 25 վայրկյան, որից 13 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 27 րոպե 20 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ չեզոք դիտարկումներ չեն եղել։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Հանային հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Ազգային օրակարգ» կուսակցության հայտարարությանը (9 րոպե)։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը կոչ է արել չմասնակցել հանրաքվեին։ Ըստ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի՝ հանրաքվեն իրավական խնդիրներ ունի. «Մի՛ մասնակցեք մի հանրաքվեի, որն իբրև օրինականության հարց է լուծում, բայց իր էությամբ ապօրինի է»։

Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել նաև «Այո»-ի շտաբի՝ Սյունիքի մարզում անցկացրած քարոզարշավին (26 րոպե 15 վայրկյան)։ Տեղ համայնքում, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այս հանրաքվեի նպատակն է ամրագրել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»։